ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով և ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը:
ԵՄ գործընկերները ևս կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարարություն