Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլ 24-ը քաղաքականացնելու փորձն անարգանք է մեր նահատակներու յիշատակին. ՍԴՀԿ

Ապրիլ 26,2024 17:01

Լիբանանահայութիւնը այս տարի կրկին մեծ շուքով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ յիշատակը, յուսալով որ համագաղութային այս աւանդոյթը անգամ մը եւս կ’ամրապնդէ ողջ հայութեան միասնական ոգին:
Դժբախտաբար սակայն, քայլարշաւի աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մուտքին, ՀՅԴ ԼԵՄ-ի կողմէ տեղի ունեցաւ օրուան խորհուրդին և ոգիին ոչ յարիր երեւոյթ մը:

Արդարև, այն պահուն երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր պատգամը կ’ուղղէր ողջ հայութեան համախմբուելու եւ միասնականութեամբ յաղթահարելու մեր առջեւ ծառացած մարտահրաւէրները, ոմանք կը փորձէին Ապրիլ 24-ի խորհրդանշական օրը ծառայեցնել իրենց քաղաքական յետին նպատակներուն, գլխաւոր ամպիոնէն անյարգալից արտայայտութիւններ ուղղելով և արարք կատարելով Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդին կողմէ ընտրուած վարչապետի հասցէին:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը խստօրէն կը դատապարտէ տեղի ունեցածը եւ կը գտնէ որ համայն հայութեան համախմբումի և միասնականութեան խորհդրանիշ հանդիսացող Ապրիլ 24-ը քաղաքականացնելու փորձը անարգանք է մեր նահատակներու յիշատակին և միմիայն կը նպաստէ գաղութի պառակտման և միասնակութեան ոգիի ջլատման:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը նաև կոչ կ’ուղղէ մեր սիրելի հայրենակիցներուն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովուրդի շահերը վեր դասել նեղ-քաղաքական ու հատուածական հաշիւներէ և գործել միասնական ոգիով, յաղթահարելու համար մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930