Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության (բաժնի վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի) և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած հաշվեհարդարը (վենդետան):
Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվում է ծեծկռտուքի:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:
Տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:
Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ապա բախվել քարե պարսպին և փլուզել այն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: