Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Կարդացեք նաև