«Ազատություն». Բեռլինում Ալիևի հետ հանդիպումից հետո՝ Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն», – ասել է Օլաֆ Շոլցը։