Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք. ստիպենք դադարեցնել  ՀՀ մասնատման գործընթացը». «Կամք»

Ապրիլ 26,2024 16:09

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը կոչով դիմում է պայքարող և տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։

Դրսից ղեկավարվող և ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։

Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք, սպառման եզրին է մեր ազգային ներուժը։

Ուստի.

Կոչ ենք ուղղում, ապակենտրոն եղանակով դուրս գալ փողոց, կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, դիմել անհնազանդության միջոցառումների՝ մեկ ընդհանուր և հստակ նպատակով,

Բոլորով միասին

  • Ստիպենք դադարեցնել Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը,
  • Դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ այդ թվում ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ և համաձայն 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անմիջապես ապահովել Արցախահայության իրենց հայրենիք  անվտանգ վերադարձի և կարգավիճակի իրավունքը:
  • Անհապաղ ազատ արձակել գերիներին և քաղբանտարկյալներին,
  • Միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարությանը, փոխարենն ստեղծել Ազգային փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930