Պատասխանելով հարցին, թե ինչ կասի Հայաստանի լրատվամիջոցներում առաջ մղվող թեզի մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2020 թվականին է ճանաչել Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում ասաց. «Այդ թեզերը Հայաստանի եւ համաշխարհային տեղեկատվական դաշտ նետվում են պարբերաբար։ Բացարձակ անամոթ բառեր են ընտրվում Ռուսաստանի ղեկավարության գործունեության մասին։
Եկեք մեկ անգամ եւս փաստեր բերեմ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ ռազմական բոլոր գործողությունների կասեցման բարձր մակարդակով եռակողմ հայտարարություն է ընդունվել։ Ընդ որում, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ, այսպես ասած, ասպետական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը թողնվի գալիք սերունդներին։ Մենք այն ժամանակ էլ դա բազմաթիվ անգամներ մանրամասն մեկնաբանել ենք։
Ես մի քանի մեջբերում անեմ Ռուսաստանի նախագահի խոսքերից, որ նա հնչեցրել է 2020 թվականի նոյեմբերի 17-ի մամուլի ասուլիսում։
Կարդացեք նաև
«Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանը վերադարձրել է տարածքներ, որոնք Ադրբեջանը եւ համաշխարհային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածք։ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս քվոն այսօր գոյություն ունեցող իրավիճակով»։
Երբ այս խոսքերն արձանագրված են Ռուսաստանի նախագահի կայքում եւ գտնվում են բոլոր երկրների տեղեկատվական գործակալությունների արխիվներում, միանգամայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման թեզեր նետել։ Դրա փոխարեն մեջբերելով այս հատվածները, հստակ պարզ է դառնում Ռուսաստանի դիրքորոշումը։
Ակնհայտ է, որ նման բաներ շաղ տալը՝ հայ եւ միջազգային հանրությանը խճճելու նպատակ ունեն։ Իսկ փաստն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրամիության հովանու ներքո անցկացված համաժողովում հենց Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Դա նույնպես հաստատված է Հայաստանի պաշտոնական հայտարարություններում։
Մամուլում նաեւ արտահոսք է եղել, որ այս հարցով պայմանավորվածությանը հավանություն է տվել ամերիկյան կողմը 2022 թվականի սեպտեմբերի վերջին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Թերեւս, այս հարցով եւս պաշտոնական Երեւանից հայտարարություն է պահանջվում։
Այ, հենց այս հայտարարություններին արժե ուշադրություն դարձնել, այլ ոչ թե ինչ-որ շաղակրատանքի եւ հորինել բաներ, որոնք չեն եղել»,-ասել է Զախարովան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց այս մեջբերումը հենց հակառակի մասին է խոսում, եթե իհարկե, ՌԴ նախագահը Ռուսաստանի հանրությունը համաշխարհային հանրությունից տարբեր չէր համարում։
Դե, իսկ ստատուս քվոն հակամարտող կողմերի զինուժերի դասավորությանն է վերաբերում և Արցախի կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի, հակառակ դեպքում կնշանակեր, որ Պուծինը Արցախի ինքնորոշումն էր ճանաչում։