ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց ատելության խոսքի վերաբերյալ:
«Ատելության խոսքը չի սկսվել 44-օրյա պատերազմով, ատելության խոսքի ծավալումը սկսվեց քովիդի ժամանակ: Համավարակը ատելության խոսքի շատ մեծ ալիք բարձրացրեց հակաքովիդականների դեմ, բժիշկների դեմ, պետության դեմ… բնականաբար դա խորացավ հակապատերազմական ժամանակահատվածում: Հիմա ընդհանուր հանդարտման պատճառով եւ կարգավորող ֆունկցիաների միջոցով ինչ-որ առումով նվազել է …»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ատելության խոսքը սահմանված չէ, սակայն այն մեծագույն սպառնալիք է հասարակության անդորրի համար:
«Մեզ մոտ չարության խոսքը առավոտից իրիկուն հնչում է հատկապես՝ ո՛չ մեր կողմից կարգավորվող մարմիններում, ու ես որեւէ հանրային պարսավանք անգամ չեմ տեսնում: Շատ ժամանակ նույնիսկ ատելության խոսքը ողջունվում է, դա համակարգային խնդիր է փիլիսոփայական, որը պետք է լուծվի օրենսդրական եղանակով… Երբ երեխան ծնողին է սպանում, դա եւս չարության խոսքի ու մթնոլորտի հետեւանքներից մեկն է: Ատելության խոսքի դեմ պայքար է պետք»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ