Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե չլինի Կիրանցը, մարդիկ թող չմտածեն, թե կարող են իրենց տներում խաղաղ ապրել»․ Տավուշում պայքարը շարունակվում է

Ապրիլ 26,2024 15:15

Տավուշի մարզում անհնազանդության միջոցառումները շարունակվում են, Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: 

Կիրանցի բնակիչները հավաքվել են ու փորձում են թույլ չտալ, որ գյուղի տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացվեն։

Նրանք կոչ են անում հանրապետության մյուս մարզերի բնակիչներին միանալ պայքարին։ «Եթե չլինի Կիրանցը, չլինեն սահմանները, մարդիկ թող չմտածեն, թե կարող են իրենց տներում խաղաղ ապրել։ Իրենք էլ խաղաղ չեն ապրելու, դրա համար կոչ ենք անում՝ թող բոլորն էլ դուրս գան եւ մեզ հետ միասին պայքարեն։ Մենք այսօր մեր տների համար չենք մտածում, մտածում ենք, որ եթե այս միջպետական ճանապարհն այսօր փակվի, վաղն այլեւս ճանապարհ չենք ունենալու, թուրքի ճանապարհով ենք անցնելու։ Թող մարդիկ այդքան գիտակցեն ու գան մեզ միանան, մեր կոչն ու հորդորը դա է, որ հայ ժողովուրդն ուշքի գա»,- ասաց գյուղի կանանցից մեկը։

Կիրանցի բնակիչների խոսքով՝ միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել խաղաղության։

Լուսանկարը Թագուհի Թովմասյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930