«Ազատություն». Ինչպես հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը, Աղդամում թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովն ասել է՝ կենտրոնը դարձել է երեք երկրների զինվորականների համակարգման և համատեղ գործունեության հաջողված օրինակ։
«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեք երկրների զինվորականներին, ովքեր հաջողությամբ կատարել են իրենց պարտքը՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական հարաբերությունները», – ասել է Իստրակովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: