Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ–թափեր վարժության եզրափակիչ:
Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ևս ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին:
Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ էին դուրս եկել նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան այսօր՝ ապրիլի 26-ին:
Կարդացեք նաև
ԿԳՄՍՆ