ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին՝ դուք Պետրոս Ղազարյանի հետ հաղորդում ունեք, որը կոչվում է «Դիալոգ», ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը պնդում է, որ այնտեղ քաղաքական գնահատականներ եք հնչեցնում, ինչը անհամատեղելի է ձեր պաշտոնի հետ:
«Ճիշտ ասած, լսել եմ այդպիսի կարծիքներ… Պետրոս Ղազարյանը եւ ես արդեն 15 տարի միասին հաղորդումներ ենք վարում, «Կենտրոնից» ենք սկսել, հետո՝ Հանրային ռադիոյում: Հիմա շարունակում ենք… Ես որպես Հայաստանի քաղաքացի՝ իմ կարծիքն իմ մեջ չեմ ուզում պահել, գտնում եմ, որ ասելիքներ ունեմ:
Այո, օրենքը սահմանում է, որ քաղաքական գնահատականներում պետք է զուսպ լինել, բայց որեւէ տեղ ասված չէ, որ ես իրավունք չունեմ քաղաքական գնահատականներ տալու: Ես իմ կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունք ունեմ, ինչը փորձում եմ անել շատ զուսպ:
Եթե որեւէ անձ, քաղաքական գործիչ, մտահոգ քաղաքացի գտնում է, որ ես անզուսպ եմ, կարող է դիմել ձեզ, էթիկայի հանձնաժողով, փորձել ապացուցել, որ իսկապես անզուսպ եմ: Ամեն դեպքում իմ բառապաշարն ավելի նուրբ է, քան տիկին Գալստյանի ու որոշ կուսակցությունների բառապաշարը՝ նույն Ազգային ժողովում կամ հանրահավաքների ժամանակ: Եվ եթե զուսպ չլինեի, այլ գնահատականներ ու բովանդակություն կօգտագործեի»,-ասաց ՀՌՀ նախագահը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ