Սույն թվականի ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը հանդիպեց բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցներին (The Guardian, BBC, the Independent, the Telegraph, the Critic, Adam Smith Institute):
Հարցազրույցի ընթացքում քննարկվեցին եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, արցախահայության հիմնախնդիրներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող հարցեր ու խնդիրներ:
Լրատվամիջոցներին ներկայացվեցին նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող արցախահայությանն ուղղված աջակցության ծրագրերին:
Կարևորվեց հայ եկեղեցու էկումենիկ հարաբերությունները Քույր եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների հետ և անդրադարձ եղավ անցյալ տարիների ընթացքում վերջիններիս կողմից Հայ եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած աջակցությանը:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին