Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.5°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 13.7°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն