«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:
– Եղիշե Կիրակոսյանն Արդարադատության միջազգային դատարանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ներկայացրել է իր առարկությունները` Ադրբեջանի ներկայացրած պահանջներին: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցչի պնդումներին Գարեգին Նժդեհի մասին: Արժե՞ր այդքան երկար անդրադառնալ ադրբեջանական պնդումներին: Կա՞ր նման անհրաժեշտություն:
– Կարծում եմ, այստեղ մի նրբություն կա` «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցը: Ադրբեջանական կողմը փորձ է անում այս գործում ներկայացնել խտրականության դրսեւորումներ: Դրա ռազմավարական ուղղություններից մեկը հայելային պատկերներ ստանալն է: Գուցե քննարկենք` նպատակահարմա՞ր էր այս վարույթի շրջանակներում նման ձեւակերպումներ անելը, թե՞ ոչ: Ամեն դեպքում կարծում եմ՝ նման փաստարկները պետք է հիմնավոր հակափաստարկման ենթարկվեն: Մեր խնդիրն այստեղ ոչ միայն Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը հիմնավորելն է, այլեւ այդ ատյանում անհիմն մեղադրանքները հերքելը: Նման մեղադրանքներ, ամեն դեպքում, ներկայացվում են ՀՀ-ի դեմ, որոնք շինծու են, սակայն անընդմեջ գեներացվում են ու պատրանքներ են ստեղծում միջազգային հանրության համար, որպեսզի իրականությունն անտեսվի: Մենք այդ ամենը մերկացնելու լրջագույն խնդիր ունենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: