Քաղաքացիներն ինքնաբուխ ցույց են իրականացնում Վաղարշապատում՝ ընդդեմ միակողմանի զիջումների։ Այս մասին տեղեկացնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
Քաղաքացիները, ի աջակցություն Տավուշում ակցիա իրականացնողների, փակել են նաեւ Երևան–Էջմիածին ճանապարհը։
Կարդացեք նաև
Արգելափակված են նաեւ Երեւանի Շիրակի եւ Արտաշիսյան փողոցները։ Քաղաքացիները հայտարարում են, որ դեմ են միակողմանի զիջումներին։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: