Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկացած գործ պետք է Աստծո անունով կատարել». Հովհան եպիսկոպոս Հակոբյան

Ապրիլ 26,2024 12:00

«Առավոտի» հյուրն է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Նրա համոզմամբ, եկեղեցին պետությունից անջատելու դրույթը գալիս է Ֆրանսիական Մեծ հեղափոխության ավանդույթներից: Այն ժամանակ խնդիր էր դրված ազատվելու կաթոլիկ եկեղեցու տիրապետությունից եւ ունենալ աշխարհիկ կառավարում: Ֆրանսիական մոդելը շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար օրինակ է ծառայել: Սակայն կոնկրետ մեր երկրի դեպքում Հայ առաքելական եկեղեցին պետական լծակներ ունենալու հավակնություններ երբեք չի ունեցել, ու այդ խնդիրը, հետեւաբար, շինծու է:

Հովնան սրբազանը հիշեցնում է, որ բազմաթիվ աշխարհիկ պետությունների սահմանադրություններում ու այլ հիմնարար փաստաթղթերում հիշատակվում է Աստծո անունը: Այդպիսին է, օրինակ, ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Եպիսկոպոսը դա բացատրում է նրանով, որ ցանկացած գործ պետք է Աստծո անունով կատարել՝ մանավանդ, երբ խոսքը քրիստոնյա աշխարհի մասին է:

Ի՞նչ է պետք անել, երբ աղանդավորները թակում են քո դուռը եւ առաջարկում են զրուցել Ավետարանի մասին: Հովնան սրբազանն առաջարկում է այդ մարդկանց բացատրել, որ նրանք իրավասու չեն մեկնելու Սուրբ գիրքը, որովհետեւ նման պատրաստվածություն չունեն: Իսկ ընդհանրապես աղանդների տարածումը եպիսկոպոսը բացատրում է սոցիալական խնդիրներով:

Մանրամասները` տեսանյութում

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930