Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան

Ապրիլ 26,2024 10:14

«Համահայկական ճակատ» կուսակցությունը ստեղծվելու պահին չափազանց ուշագրավ մի հայտարարություն արեց, որը լուրջ ցնցումներ է առաջացրել գործող իշխանությունների շրջանում։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն առաջարկել էր Ազգային հպարտության հանրային տրբունալ ստեղծել, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։ Տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ Հայաստանին շրջապատող վտանգների, մեր պետության ներքին իրավիճակի համար պատասխանատվություն պիտի ստանձնեն և պատժեն գործող իշխանություններին իրենց դավաճանական քաղաքականության համար, ընդ որում տրիբունալի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհից հայեր։

Որպես օրինակ Արշակ Կարապետյանը հիշեցրել էր «Նեմեսիս» գործողությունը և Սողոման Թեհլերյանին, երբ գերմանական դատարանն արդարացրել էր ազգային հերոսին։ «Քանի որ գործ ունենք հայի հետ և խոսում ենք հայի մասին, դեմ ենք հայի արյուն թափելուն, բայց անպայման պետք է պատժի ձև գտնել»,- նշել էր Կարապետյանը։

Դրանից հետո գործող իշխանությունների մեջ իսկական ցնցումներ էին սկսվել, փաշինյանական պատգամավորներն ու նրանց կցված քաղաքագետները արշավ էին սկսել հենց Արշակ Կարապետյանի դեմ։

Առաջիկայում տեղի ունեցող զարգացումներն ավելի են ցնցելու իշխանության հիմքերը։ Մեր տեղեկություններով՝ գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ Տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել և դրանում ներգրաված է սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ։

Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ հենց նման հանրային տրիբունալն է, որ իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանն արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը։

Արդյունքում, առաջիկայում կրկին կլսենք գործող իշխանությունների վայնասունը, քանի որ, որքան մոտենում է նրանց իշխանազրկման պահը, այնքան ավելի հասկանում են, թե ինչի առջև են կանգնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930