Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար ավտոմեքենաները` արգելելով նրանց մուտք գործել Երեւան։
Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեսյբուքյան էջը։
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան բեռնատարով փակել են նաեւ Ազատության պողոտան։
Իսկ Դավթաշեն վարչական շրջանում ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիներն առավոտյան 15 րոպեով փակել են ճանապարհը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: