Ալիեւը պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը, Էրդողանը «վերջին առիթ» է տալիս մեզ հրաժարվելու «պատմական հորինվածքներից» եւ «ազատագրվելու խավարից», Սփյուռքի եւ այլոց «խավարամտությունից», Պուտինը, ի դեմս Ալիեւի, քաջալերում է Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծելու «վճռականությունը», Բայդենը «մեծ առաջադիմություն» է համարում առանց միջնորդների Բաքվի հետ բանակցելու մեր «խելամտությունը», Շառլ Միշելը գոհունակություն է հայտնում ազերիների տարածքային պահանջները անտրտունջ կատարելու եւ սահմանազատման աշխատանքները սկսելու մեր պատրաստակամության համար, եւլն, եւլն:
Բոլորը, բոլորը պատրաստակամ են «օգնելու» մեզ, միայն թե այդ «օգնությունից» մենք ոչինչ չենք շահում, այլ, ընդհակառակը, զիջում ենք ու տալիս, տալիս ենք ու նորից զիջում, դառնում ստրուկ:
Չգիտեմ, քաղաքագիտության մեջ ինչպես են կոչվում այն երկրները, որոնցով «օգնելու» անվան տակ զբաղվում են բոլոր, գրեթե բոլոր արտաքին ուժերը, մինչ տվյալ պետությունից պետական ոչինչ չի մնում, ի վերջո սպառվում եւ ոչնչանում է:
Այդպիսի երկրներից ինձ ծանոթ է ինձ հարազատ Լիբանանը, որ անցյալ դարի 70-ականներից ի վեր, արտաքին ուժերի ազդեցության, միջամտությունների ու ներխուժումների տակ՝ կորցրեց անգամ իր գլխավոր հենման կետը՝ լիբանանյան դրամանիշը, բանկային նախանձելի համակարգը:
Կարդացեք նաև
Ի՞նչ է սպասվում մեր երկրին, մեր պետականությանը: Այն՝ ինչը վիճակված է սեփական քաղաքականություն, ազգային արժանապատվություն, պետական սահմանները ուրիշների քմահաճությանը եւ ողորմածությանը հանձնելու պատրաստակամությունը ունեցող երկրներին. գաղութացում, ստրկացում:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում