Հանուն Տավուշի պայքարին ի թիվս այլոց՝ միացել է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է: Արման Նավասարդյանը կարծում է, որ սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, այլ ողջ հայության ու Հայաստանի:
Նա մի քանի տասնյակ դերեր է խաղացել կինոյում եւ թատրոնում, ունի բազմաթիվ մրցանակներ, մասնավորապես 2017 թ. արժանացել է «Мелпомена Таврии» միջազգային թատերական փառատոնի «Լավագույն դերասան» տիտղոսին, իսկ 2020թ․-ին «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ Սաքոյի դերակատարման համար ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»։
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Կարին Տոնոյանը կարծում է, որ պայքարի միջոցով կարելի է հասնել հարցի լուծման, նա օրինակ է բերում. «Անգամ անձրեւաորդը, որից զզվում են, լուրջ գործ է անում, հողն է, հողն է փխրեցնում»:
Կարդացեք նաև
Հանուն Տավուշի եւ հանուն Հայաստանի պայքարին միացած մտավորականների թիվն օր օրի աճում է: