«Ա1+» – Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև է ընդունել Ադրբեջանում, Գամբիայում և Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանին վերաբերող բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի անցկացման աշխատանքների հետ։
Եվրոպական հանձնաժողովին կոչ է արվել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած գործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ ու մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։ Խորհրատվական ուժ ունեցող բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։