Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարաբյան. «Անկախ դատարան ունենալը սահմանադրությամբ ամրագրված պետության պոզիտիվ պարտավորությունն է, որտեղ շատ կարեւոր դեր ունի փաստաբանությունը»

Ապրիլ 25,2024 23:37

Հայաստանի եւ Ֆրանսիայի փաստաբանների մասնակցությամբ կայացած «Փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով գիտաժողովում Սերգեյ Մարաբյանը, որը քրեադատավարական իրավունքի մասնագետ է, երկար ժամանակ եղել է դատախազ, վճռաբեկ դատարանի դատավոր եւ վերջերս է անդամագրվել փաստաբանական համայնքին, իր անդրանիկ հանրային ելույթը կազմել էր երկու հարցերի շուրջ։

Առաջինը նվիրված էր Հայաստանում փաստաբանի կարգավիճակին եւ պետության հետ փոխհարաբերություններին գոնե օրենսդրական մակարդակով։ Երկրորդը վերաբերում էր փաստաբանի դերին որպես իրավունքի գերակայության ապահովման մեխանիզմ։

Նշելով, որ քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում փաստաբանությունը հանդիսացել է այս կամ այն հասարակության, պետության հասունության կամ ժողովրդավարության կարեւոր ցուցիչ, հասարակական, սոցիալական, քաղաքական, մշակութային զարգացման կարեւոր գործոն, նա խոսեց Հայաստանի անկախացումից հետո մեր երկրում այս ոլորտում կատարված բարեփոխումների եւ առկա խնդիրների մասին։ «Պետական կառավարման համակարգի որոշ ներկայացուցիչներ փաստաբանական գործունեությունը դիտարկում են որպես ձեռնարկատիրական գործունեություն։ Վկա՝ վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են հարկային բեռին, որով խաթարվում է փաստաբանության հիմնարար դերը։ Եվ մենք իրականում պետության հետ լուրջ երկխոսության խնդիր ունենք, որպեսզի փաստաբանության դերի գիտակցումը հստակ լինի հասարակության եւ պետության կողմից։

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպիսի դեր ունի փաստաբանությունը իրավունքի գերակայության հարցում։ Վերջին շրջանում ակտիվ քննարկվում են ընթացակարգային արդարության խնդիրները դատավարության տարբեր տեսակներին, որը վերաբերում է անձի լսված լինելու իրավունքին, ինչը նա իրականացնում է փաստաբանի միջոցով»,-ասաց Սերգեյ Մարաբյանը։

Նրա համոզմամբ, անկախ դատարան ունենալն այսօր սահմանադրությամբ ամրագրված պետության պոզիտիվ պարտավորությունն է, որտեղ շատ կարեւոր դեր ունի փաստաբանությունը։ Իսկ քաղաքացիական հասարակությունում փաստաբանությունը պետք է լինի հասարակության լիազոր ներկայացուցիչը դատական եւ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930