Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք ստանձնել այն մարդկանց դատական պաշտպանության գործը, որոնց սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան

Ապրիլ 25,2024 22:54

ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին՝ չլսված ապօրինի և հանցակազմ պարունակող գործողությունների հետևանքով, այն պայմաններում, երբ այդ նույն ՀՀ կառավարությունն ինքն է ճանաչել և գրանցել սեփականության իրավունքը, պետք է սկսեն դատական գործընթաց Կառավարության դեմ:

Ես և իմ շատ գործընկերներ պատրաստ ենք ստանձնել այդ մարդկանց դատական պաշտպանության գործը:

Անհրաժեշտ է ներկայացնել Կադաստրի կոմիտեի տրամադրած սեփականության վկայականները:
Անկախ գործի ելքից՝ այդ ամենն անհրաժեշտ է իրավունքների վերականգնման և որոշ մարդկանց պատասխանատվության դաշտ բերելու համար … Այսօր կամ վաղը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930