Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես իմ ժողովրդին անտեր չեմ թողնելու». Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ միացել ցուցարարներին

Ապրիլ 25,2024 22:41

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո միացել է Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին. «Որտեղ իմ ժողովուրդը, այնտեղ՝ ես։ Ես իմ ժողովրդին անտեր չեմ թողնելու»:

Վերջինս երկու օր առաջ վնասվածք էր ստացել, երբ ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել ցուցարարների դեմ:

«Ժողովրդին ստի մեջ պահելով, տեսնենք մինչեւ ո՞ւր են տանում, տեսնենք մինչեւ ո՞ւր են սեփական ժողովրդին խաբելու։ Վերջը էս ժողովուրդն է, չէ՞ էդ մարդկանց համար պայքարել, մանդատ տվել, բայց էսօր նրանց կողքին մարդ չկա կանգնած, բացի խաբելուց ոչ մի բան չեն անում ժողովրդի համար։ Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին։ Մնացածը տաք անկյունում նստած, հեռվից նայում են, թե ում ծեծեցին, ում տարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Մախսուդյանը։

Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում, եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ականազերծման աշխատանքների ժամանակ ՀՀ ԶՈՒ զինծառայող է պայթել ականի վրա: ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը՝ տուժածի վիճակը բավարար գնահատելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930