2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, հունական և ռուանդական համայնքների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի և Իտալիայի օրհներգներով, ինչին հաջորդեց հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների աղոթքը:
Կարդացեք նաև
Բացման խոսքով հանդես եկավ Հռոմի հայ համայնքի խորհրդի նախագահ Ռոբերտ Աթարյանը:
Ելույթներով հանդես կան Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, Լեգա կուսակցության առաջնորդ Մատտեո Սալվինին, Հռոմի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ֆեդերիկո Ռոկկան, դեսպան Ծովինար Համբարձումյանը, Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին, սենատորներ Սանդրա Ձամպան, Անդրեա Դե Պրիամոն, Լուիջի Սպանյոլին, Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, եվրախորհրդարանական Աննա Չինցիա Բոնֆրիսկոն:
Զգայական ելույթով միջոցառումը եզրափակեց ներկայումս Իտալիայում բնակվող Արմին Վեգների որդին՝ Միկելե Վեգները:
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ