Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս տականք ղեկավարությանն էդ տարածքից ո՞նց ենք ընտրել». Կիրանցի բնակիչ

Ապրիլ 25,2024 21:06

«Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս տականք ղեկավարությանն էդ տարածքից ո՞նց ենք ընտրել»,- Կիրանցում լրագրողներին ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը՝ առաջարկելով իշխանության ներկայացուցիչներին գնալ ու տեղում տեսնել, թե ի՞նչ է կատարվում:

Մարդիկ բերել են իրենց տների կադաստրի վկայականները՝ ապացուցելով, որ այն տարածքները, որոնք այժմ ՀՀ կառավարությունը փորձում է հանձնել Ադրբեջանին՝ ասելով, թե դրանք հայկական հողեր չեն, իրականում հայկական են եւ իրենց սեփականությունն են: Այդ վկայականները մոտ երեք տասնյակ են:

Այդ փաստաթղթերում նաեւ վարելահողերն են, որոնք պատկանում են տեղի բնակիչներին:

Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ականազերծման աշխատանքների ժամանակ, ՀՀ ԶՈՒ զինծառայող է պայթել ականի վրա: ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը՝ տուժածի վիճակը բավարար գնահատելով:

Իրավիճակը տեղում շարունակում է լարված մնալ: Մարդիկ պատրաստվում են այս գիշերը ևս ճանապարհին անցկացնել՝ կոչ անելով Հայաստանի ողջ բնակչությանը ոտքի կանգնել, քանի որ այս գյուղերի հանձնումով, վստահ են, որ Հայաստանի ամբողջական հանձնումն օրերի խնդիր է լինելու:

«Ալեն Սիմոնյանի նմաններն ասում են՝ էդ ի՞նչ ներկայացումներ են․ սա ներկայացում չի, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Տավուշում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող բողոքի գործողությունների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ «Էս մարդկանց տները, այգիները, շիրիմները տալիս եք թուրքին, եկեք բոլորիդ հատ-հատ ցույց տամ էս մարդկանց սեփականության վկայականները։ Ինչքա՞ն կարան պիղծ լինեն, եկեք դե պատասխան տվեք էս մարդկանց, հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքները սպասում են ձեզ»,- ՔՊ-ական իշխանավորներին դիմեց Գառնիկ Դանիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    զիրենք ընտրել էք, քանզի իրենք տականք են, սակայն դուք էլ՝ անխելք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930