Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք հայտնի պատմաբանն անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին․ Ermenihaber.am

Ապրիլ 25,2024 20:42

Ermenihaber.am – Թուրք հայտնի պատմաբան, քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը հայկական «Ակոս» թերթում հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին։

Բասքըն Օրանը նշում է, որ մի կողմից մարդիկ իրեն ողջունում են Հայոց ցեղասպանություն վերաբերյալ անաչառ հոդվածներով ու ուսումնասիրություններով հանդես գալու համար, մյուս կողմից ստանում է քննադատական գրություններ։

Պրոֆեսորը մեջբերում է իրեն ուղարկված նամակներից մեկը, որտեղ ինչ-որ մեկը քննադատական խոսք է ուղղում իրեն՝ նշելով, թե հոգնել է կոտորածների մասին իր հոդվածներից, քանի որ եթե նման բան եղած լիներ, ապա անկախ դատարանները, պատմական փաստերի վրա հիմնվելով, որոշում կայացրած կլինեին։ Ապա հավելում է, որ Հայաստանը չի բացում արխիվները, Ռուսաստանը և Ֆրանսիան նույնպես, քանի որ Բասքըն Օրանի նման մարդիկ և հայերն ընդհանրապես վախենում են ճշմարտության բացահայտումից։

Թուրք պրոֆեսորն ընդգծում է, որ այդ կարգի տգիտություն հնարավոր է միայն ուղղորդված կրթության արդյունքում։ Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության սնանկությունը, թե իբր Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների կողմից ասպարեզ իջեցված սուտ է՝ թուրք ժողովրդին ճնշելու համար։ Թուրք պրոֆեսորը բարձրաձայնում է անհերքելի փաստեր՝ գրելով.

«Անատոլիա կոչվող տարածքում կար 103 հայկական թերթ և ամսագիր։ Այսօր մնացել է միայն 3-ը, այն էլ միայն Ստամբուլում։ Միայն Խարբերդի (նախկին Էլազըղ) հարթավայրում կար 92 դպրոց, որտեղ սովորում էր 8660 աշակերտ։ Նույն Խարբերդում 1880թ. հիմնվել էր հայկական թատրոն, իսկ 1890թ.՝ Սուրսուրյան եղբայրների լուսանկարչական ստուդիան՝ 1909 թվականից սկսած մեկ ամսագրով և մեկ շաբաթաթերթով։ Իսկ այսօր այդ տարածնքերում ընդհանրապես հայ անուն չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930