«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։
Կարդացեք նաև
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»