Լուրեր կան, որ ՀՀ-ԱՀ սահմանին մեր կողմից իրականացվում է ականազերծում:
Կիրանց գետի կամրջի մոտ գյուղացիները կանգնեցնում են անցնող մեքենաները` ականազերծող սակրավորների մեքենա գտնելու համար. այս մասին տեղեկանում ենք «Տավուշը՝ հանուն հայրենիքի» հարթակից:
Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ