«Ա1+». Բրենդի անվանումը պատահական չէ ընտրված, որ թարգմանաբար «կախարդական բուրդ» է նշանակում։ Բրդյա գույնզգույն թելերը հելունի օգնությամբ Իննեսայի հմուտ ձեռքերում յուրօրինակ խաղալիքների, ծածկոցների, մանկական գեղեցիկ շորիկների են վերածվում։ «Պատրաստում եմ նաև երեխաների ամսականների համար ֆոտոզոնաներ՝ըստ հաճախորդի պատվերի։ Սկզբնական շրջանում այսքանն անում էի հարազատների, ընկերների համար։ Հետո, երբ զգացի, որ պահանջարկ կա՝ սկսեցի մտածել իմ կարողությունները եկամտի աղբյուրի վերածելու մասին»։
Հազարավոր արցախցիների նման Իննեսայի նորաստեղծ ընտանքը ևս բազմաթիվ խոչընդոտների միջով է անցել՝ մինչև Հայաստանում հաստատվելը։
Իննեսայի հաջողության բանալին, ինչպես ինքն է ասում՝ հաստատակամությունն է։ «Երբ հուսահատության ալիքն ուզում է գլուխ բարձրացնել՝ ինքս ինձ ասում եմ. «Ես դա կարող եմ»։ Երևանում հաստատվելուց հետո կրկին ձեռք եմ բերել անհրաժեշտ իրերը և սկսել գործել՝ ավելի եռանդով, քանի որ եթե Արցախում զբաղմունքս հաճախ սիրողական բնույթ էր կրում, այժմ այն որոշակի եկամուտ է ապահովում։ Ուստի ջանում եմ գործվածքների բազմազանություն ապահովել, քանի որ շուկա մտնելու համար պետք է կարողանալ մրցունակ լինել»։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: