Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն. Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 25,2024 18:58

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ:

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը:

«Համատեղ աշխատանքն ու աջակցությունը բարեփոխումների գործընթացին  շատ կարևոր են.  նախարարությունն ակնկալում է մասնակցային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հասկանալու, թե մարզերում որ մասնագիտություններով կրթություն կազմակերպելու իրական անհրաժեշտություն կա:  Մասնագիտությունների ցանկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, պետք է հիմնված լինի շրջանավարտների զբաղվածության տվյալների հիման վրա՝  հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի սպասարկման պահանջարկը, ինչպես նաև  բուհի կողմից իրականացվող հետազոտական նախագծերը:

«Կարևոր է հասկանալ՝ ըստ մասնագիտությունների ինչպիսի կրթություն ենք ապահովում,  ինչ որակավորումներ ենք շնորհում և ինչ կարիք ենք սպասարկում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ելքային տվյալների ճշգրիտ հավաքագրումը, որը ներառելու է տեղեկատվության ամբողջացում՝ կրթական ծրագրերի իրագործումից մինչև ենթակառուցվածքների և մասնագետների առկայություն:

Ըստ նրա՝  կայացվող բոլոր որոշումների հիմքում դրվելու են վերլուծություններն ու  ստացված տեղեկությունները: Այս համատեքստում կարևորվել է տեղեկատվության տրամադրման միասնական ձևաչափի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել  նաև ընդունելության ցուցանիշներին, բուհերի գույքային հագեցվածությանը և այլ խնդիրների:

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը պետք է իրականացվի թիրախային քննարկումների արդյունքում. «Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար»:

Նախարարի պարզաբանմամբ՝ ծրագրին առնչվող մնացյալ հարցերը՝ կառուցվածքային, կազմակերպչական, ֆինանսատնտեսական, բովանդակային, քննարկման դաշտում են, ինչի նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձևավորվում են աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ մարզային բուհերի ներկայացուցիչները ևս կընդգրկվեն աշխատանքային խմբերում՝ ծրագրի ընթացքին ավելի կառուցողական մասնակցություն ունենալու նպատակով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930