«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա եւ Ասպրամ Կրպեյանը գնում են միանալու Կիրանց գյուղի հատվածում օրեր շարունակ ճանապարհը փակ պահող տավուշցիներին:
Հիշեցնենք, այսօր, Կիրանց-Ոսկեպար ճանապարհին ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին՝ փորձելով բացել ճանապարհը, ինչի արդյունքում Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել էր: Ավելի ուշ նա փոխադրվել էր հիվանդանոց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ