Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2023-ի գործունեության, տարեկան զեկույցի հարցի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Անահիտ Մանասյանին հարցրեց, թե մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր չի՞ տեսնում, եթե մեր երկրում արյան ազգային բանկ ունենանք, ԴՆԹ-ի բանկ ունենանք, դրա մասին խոսել է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը. «Անալիզի ենթարկվենք, ունենանք էդ բանկը, դա պետք կլինի վաղը հանցագործությունների բացահայտման համար, պատերազմի հետեւանքների վերացման համար: Օրինակ, Միացյալ Թագավորությունում կեսից կանգ առան, գտան, որ դա շատ վտանգավոր տեղեկատվական կառուցվածք ունի: Մեր ինքնությունը, եթե մենք ասում եք հայ ենք, ոչ մեկը պետք է չկասկածի, Վիկտոր Մնացականյանը՝ առավել եւս: Հրեաները եւս այդպես են առաջնորդվում»:
Օմբուդսմենը չպատասխանեց, Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ այդ հարցը հետո միասին կքննարկեն: Նա ընդգծեց, որ չի ուզում, որ ՄԻՊ-ին մարդիկ նայեն որպես վերջին հույսի դուռ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ