Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը

Ապրիլ 25,2024 17:13

Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Ռ-Խ-ն բնակվում է ՀՀ-ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական է:

Մեր տեղեկություններով՝ բժշկական կենտրոնից միանգամից ահազանգել են իրավապահներին. պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Բռնության ենթարկված կնոջ ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ մասնագետ:

Ծեծված կինը իրավապահներին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930