Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները, հրելով ու քաշքշելով՝ Լարիսա Ալավերդյանին տարան մայթ․ «Դու մամա չունե՞ս, դու տատիկ չունե՞ս»

Ապրիլ 25,2024 16:45

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի Չարենցի փողոցում անհնազանդության գործողություններ իրականացնող մի շարք քաղաքացիների ոստիկանները բերման ենթարկեցին։

Միջադեպ տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի և ոստիկանների միջև։ Ոստիկանները նրան հրելով՝ Չարենցի փողոցից մայթ տարան։ Լարիսա Ալավերդյանը միացել էր այն քաղաքացիներին, որոնք Տավուշում սահմանազատման հետ կապված անհնազանդություն գործողություններ են իրականացնում՝ ի աջակցություն տավուշցիների պայքարի։ Լարիսա Ալավերդյանը, դիմելով իրեն հրելով դեպի մայթ տանել փորձող ոստիկանին, ասաց․ «Տեղեկացնում եմ Ձեզ՝ այստեղ իմ բողոքի ակցիան չխանգարել»։

Ոստիկանության աշխատակիցն ասաց՝ մի հատ նայեք, հասկանո՞ւմ եք՝ վտանգավոր է․ «Դուք մեջտեղում կանգնած, երկու կողմում երթևեկություն է ընթանում։ Ձեր իսկ անվտանգության համար մենք հիմա դուրս ենք բերում Ձեզ փողոցից»։

Այս ասելուց հետո ոստիկանը հրելով ու քաշքշելով Լարիսա Ալավերդյանին տարավ դեպի մայթ։

Քաղաքացիներից մեկն այդ ոստիկանին ասաց․ «Դու մամա չունե՞ս, դու տատիկ չունե՞ս»։ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց՝ անիծվես դու։ Ոստիկանության աշխատակիցն էլ ասաց․ «Հա, հա քո ասածն է։ Քո անվտանգության համար՝ ստեղ»։

Բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 42-ի, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ ՆԳՆ-ն հայտնում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Ավելի վաղ բերման ենթարկված Էդգար Ղազարյանն արդեն ազատ է արձակվել. «Քիչ առաջ ազատ արձակվեցի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժնից, ուր ապօրինի բերման էի ենթարկվել այսօր ժամը 13:30-ի սահմաններում»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930