«Հերիք եղավ, բոլ եղավ մարդկանց հույզերի վրա խաղան: Այսինքն, այն բնակիչը, որն ապրում է այդտեղ, ինքը չգիտի՞, որ 91-ին, երբ մենք անկախացել ենք, այս սահմաններով ենք անկախացել: Թե՞ այդ տրամաբանություն է՝ մեր զինվորը որտեղ կանգնավ՝ դա մերն է: Բա որ իր զինվորը գա կանգնի այդտեղ, դպրոցից ոչ թե 100 մետր առաջ, այլ դպրոցից անցավ, էդ վախտ ի՞նչ ենք անելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը գազ ձեռք բերի Ադրբեջանից՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա շատ դրական կլինի. «Մենք պետք է քննարկենք այդ հարցը, որովհետեւ այնպես չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չի, որովհետեւ վստահ եմ, որ այն պայմանագրով, որ ՌԴ-ի գալիս է, մտնում է իրենց մոտ ու գնում է Եվրոպա եւ այլն, նույն գազն է գալիս: Շատ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաեւ Պարսկաստանից գազամուղ անցկացնել եւ գազ գնել»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։ Բացի այդ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում բնորոշել էր որպես «ներխուժում»։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն արձագանքել էր. «Մեր գործընկերոջ նման արտահայտություններն ուղղակի ամոթի զգացում են առաջացնում։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը»:
Մատվիենկոն բացատրություններ է պահանջել, դիմում գրել, որպեսզի հասկանա՝ արդյոք հայ ժողովուրդը կիսո՞ւմ է այդ հակառուսական տրամադրությունները:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երեւի իրենց համար անակնկալ է, որ ՀՀ-ում ընտրված իշխանություն կա, բայց ես ընտրված մանդատով ԱԺ նախագահ եմ: Նախ՝ ցավում եմ, որ հայ ժողովրդի եւ ռուսաց ժողովրդի բարեկամության մասին խոսելիս՝ ապրիլի 24-ին մեկ նախադասությունով Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ անդրադարձ չի կատարվում: Ցեղասպանության մասին մի հատ նամակ չի գրում, ինչի՞ չի գրում: Լավ, ես վատն եմ, բա դարավոր բարեկամությունը ի՞նչ եղավ: Թող նամակը գա, մի հատ հասկանանք՝ ինչ են գրել»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ոչ մի նոր բան չի ասել, Հայաստանի դիրքորոշումն այդպիսին է ու այդ տարածքները նույնիսկ Բելառուսը չի ճանաչել. «Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծել է, որ Ղրիմն էլ չի ճանաչում, ուժները մեր վրա՞ է պատում: Խնդիրը նրանում է, որ իրենք չեն մտածում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն: Իրենց ընկալման մեջ մենք մինչեւ օրս մնացել ենք ծայրագավառ, որն այդ ո՞նց ստացվեց, որ դուք ո՞նց, տե՞ղ եք գնում, առանձին ելո՞ւյթ եք ունենում, մեր հետ էդ ելույթները չե՞ք համաձայնեցնում: Պրետենզիան ինչո՞ւմ է կայանում: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը որեւէ մեկը կասկածի տա՞կ է առնում: Իրենք են ասում, որ մենք մտել ենք Ուկրաինայի տարածք ու իրականացնում ենք ռազմական օպերացիա: Ի՞նչն է իրենց ներվայնացրել, թող ձեւակերպեն այդ նամակի մեջ, տեսնենք հլը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անգրագիտությունը վիրուս է, վարակիչ վիրուս: նիկոլին իսկապես շտապ պետք է մեկուսացնել:
Արդեն գիտունիկ Ալենն է անգրագիտության նմուշներ արտադրում…հայ ու ռուս ժողովուրդների բարեկամությունը ‘սեխմել’ է ապրիլի 24-ի հիշողության մեջ:
Լավ, Գրիբոեդովի փողոցի վրա սրճարան չկա որ գնա կապուչինո խմի ու հարց տա թե ո՞վ էր էդ Գրիբոևդովը:
Ինչ վերաբերվում է Ուկրաինային, ալիևը խոստացել է պուտինին որ զենք չի տա զելենսկուն: Նախ իրեն է պետք, հայերին վախեցրած պահելու համար (եթե նիկոլի ուժը սպառի) ու համ էլ տեղը Սյունիքն ա ուզում (դե միջանցքը ինքստինքյան):
Բա ասում եք հրահանգ չեք ստանում.
Սա ինչ է եթե ոչ հրահանգ…
Կարդա Ալեն, (եթե դեռ հրահանգ չկա հայատառ բան-ման չկարդալ)
Ալիև` «Հայաստանը կարող է ազրբջնկն գազ ստանալ….ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Հղում` աhttps://www.tert.am/am/news/2024/04/25/gas/4114634:
Մինչդեռ. Եվրախորհրդարան կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Հղում` աhttps://www.tert.am/am/news/2024/04/25/eu-azerbaijan/4114655