Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք այդպես 20, 30, 40 հոգով հավաքվելու են, գոռգոռան ու գնան տներով». Ալեն Սիմոնյանը՝ անհնազանդության ցույցերի մասին

Ապրիլ 25,2024 15:38

Մենք տալիս ենք տարածքներ, որոնք դե ֆակտո գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ, ի՞նչ ենք ստանում դրա դիմաց: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Սահման: Քի՞չ բան է: Երկկողմ ճանաչված սահման ես ստանում»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ սահման չստանալ այնտեղ, որտեղ Ադրբեջանը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետեւ նախ չի ասվում, որ նման բան չի լինելու, հետո իրենց տիրապետության տակ հայկական բնակավայր այս պահին չկա»:

Լրագրողները հարցրեցին՝ եթե դուք լավ բան եք անում, ձեր ասելով՝ սահման եք ստանում, որն անվտանգության երաշխիք է, ինչո՞ւ են մարդիկ անհանգստացած, ինչո՞ւ մարդկանց կարծիքը չեք հարցնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որոնք 5-րդ շարասյուն են հանդիսանում, մարդկանց հույզերի վրա, տարեցների հույզերի վրա եւ ինչքան հնարավոր արժեք կա՝ դրանց վրա շահարկելով՝ փորձում են մարդկանց հրահրել: Ուզում եք ասել, որ տարբեր կուսակցություններ փոխած, ՀՅԴ-ի եւ «Հայաստան» դաշինքի շտաբի պետերը, որոնք ինչ-որ բաներ են կորցրել սեփականության իմաստով, իշխանություն են կորցրել, որ գնում են մարդկանց խաբում են, հատուկ ծառայողների աշխատողներ, որ գնում են այնտեղ ու փորձում են կրքեր հրահրել, դրանք էն ժողովրդի ռեալ կարծի՞քն են: Քանի որ իրենք ոչ մի բան չունեն ժողովրդին առաջարկելու, իրենք այդպես 20, 30, 40 հոգով հավաքվելու են, գոռգոռան ու գնան տներով: Ասելիք չունեն: Ի՞նչ են ասելու, ասելու են՝ ուզում ենք պատերազմե՞լ Ադրբեջանի հետ, դավայ, առաջ թող գնան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային. Ալեն Սիմոնյանը 2018-ի ցույցերի ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քերականական սխալ` պետք է կարդալ.
    ’20, 30, 40 հոգով հավաքելու ենք’ , ձերբակալենք որ ավելի վախենան:
    Բա խոմ ես չեմ հրաժարվելու ազրբջնի գազի մինիս–տեր դառնալու ԱՊԱԳԱՅԻՑ:
    Ապագաս կա ապագաս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930