Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

Ապրիլ 25,2024 14:48

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ տևական ժամանակ փակել էին միջպետական ճանապարհը, ինչին հաջորդել էին առերևույթ հանցավոր արարքներ։ Դրանց կատարման մեջ մասնակցության կասկածանքով՝  7 անձ ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը ժամը 1550-ի սահմաններում Այրում բնակավայրի բնակիչը պահանջել է ճանապարհը բացել ու իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել մեքենայի ընթացքը:

Այնուհետև, «Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամ Ա․Պ․-ն, իր համախոհների հետ, տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնել հիշյալ բնակչի և  նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին։

Անտեսելով նաև ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները, նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա,  ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային, ինչի հետևանքով մեքենայի տարբեր հատվածներ վնասվել են, իսկ դիմապակին՝  կոտրվել։

Չբավարարվելով կատարածով, հիշյալ անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի  անվադողը:

Այսպիսով, մոտ 10 րոպե շարունակ, Ա․Պ․-ն ու այլ անձինք, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ա․Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներ կատարած անձանց բոլորի ինքնությունները պարզելու, միջադեպին ներգրավված կողմերի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

ՀՀ քննչական կոմիտե

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930