Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ապրիլ 25,2024 14:18

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս,  մոտեցել է նշված հատվածում երթևեկելի ճանապարհը փակած անձանց և հասարակական կարգը պահպանելու, երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանաջել բացել ճանապարհը։

Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերևույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։

 Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930