Կառավարության նիստից հետո այսօր լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրին, թե ի՞նչ կարծիք ունի Տավուշում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ «Կառավարության եւ վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում, դա նաեւ իմ անձնական կարծիքն է։ Այն քաղաքականությունը, որն իրականացվում է, համահունչ է իմ անձնական կարծիքին»,- ասաց նա։
Հարցին, թե ինքը պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանի հետ կրել տեղի ունեցող գործընթացների պատասխանատվությունը, Ավանեսյանը պատասխանեց. «Միանշանակ, իհարկե»։
Նշենք, որ քաղաքացիները «STOP ՆԻԿՈԼ» խորագրով բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, Անահիտ Ավանեսյանի հասցեին ցուցարարները գոռացին՝ «ամոթ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ