Ի սատարումն տավուշցիների` Շիրակի մարզի մեծ թվով բնակիչներ մոտ մեկ ժամով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին` Մարալիկի հատվածում` «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ։
Քաղաքացիները զայրացած բացականչում էին. «Տղերքն արյուն են թափել, չէ՞, բողոքի ցույցով ցույց ենք տալիս, որ տավուշցիները մենակ չեն»։
Գյումրու ՀՅԴ կառուցի ներկայացուցիչ Արա Նաշխքարյանն Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ միջադեպեր չեն արձանագրվել, ոստիկանների վերաբերմունքը եղել է բարյացակամ։
Ըստ մեր զրուցակցի, թեև կար նախնական պայմանավորվածություն մոտ 3 րոպեով փակել ճանապարհը, սակայն մասնակիցներից ամեն մեկն այնքան բորբոքված էր, որ ելույթ ունեցան ու ցույցը տևեց մոտ մեկ ժամ։
Կարդացեք նաև
Արա Նախշքարյանը փոխանցեց, որ այս պահին փակել են Ապարան-Երևան ճանապարհը` Ալագյազի հատվածում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ