Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապ օգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ, 54-ամյա Արսեն Ավագյանն է, որը հայտնել է՝ ուղևորն իր դեմքին փչել է քիմիական նյութ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: