Լրացավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Իշխանությունները մի շարք հայտարարություններ են արել, հիշատակել այս օրը, սկսած՝ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած՝ Տիգրան Ավինյանով: 109 տարվա ողբերգությունը հիշում են:
Բայց էս իշխանություններին պետք է նաև հիշեցնել, որ այսօր լրանում է 2-րդ օրը մի իրադարձության, որի մասին ընդհանրապես ծպտուն չեն հանել:
Խոսքը նրա մասին է, որ Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 22-ին «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն: Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հայ ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 լիգայի առաջնության չեմպիոն է դարձել, դա իսկապես պատմական իրադարձություն է:
Բայց ձայն չկա, որևէ մեկը չի շնորհավորել Հենրիխին, որը «Միլանի» հետ խաղից հետո Հայաստանի դրոշն էր ծածանում ու հերթական անգամ մեր պետության հեղինակությունն էր բարձրացնում: Հայկական ֆուտբոլի հպարտությունն է: Միայն ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանն է շնորհավորել, բայց նա դա կաներ անկախ պաշտոնից, որովհետև սպորտից հասկացող մարդ է, ու հասկանում է Իտալիայի չեմպիոնի արժեքը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: