Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե ապրիլի 24-ն ամենահարմար օրն է հայ ազգին դաստիարակելու եւ նախատելու համար. «Հրապարակ»

Ապրիլ 25,2024 11:17

Թերեւս որոշ թեմաներ կարող են միայն հոգեբանները վերլուծել․ մեզ՝ շարքային մահկանացուներիս համար բարդ է դրանք ընկալելն ու բացատրելը: Օրինակ, ոչ մի նորմալ ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, թե ապրիլի 24-ի ողբերգական օրն ինչու պետք է դառնա ազգին դաս տալու, ինչ-որ բան սովորեցնելու, ավանդույթներ եւ, իրենց պատկերացմամբ` կաղապարներ կոտրելու օր: Մի՞թե դա ամենահարմար օրն է հայ ազգին դաստիարակելու եւ նախատելու համար:

Մի՞թե սրբապղծություն չէ այդ օրվա սգո ուղերձում նման տողեր գրելը. «Պետականության ավանդույթն ըստ էության մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

Մի՞թե ապրիլի 24-ի խորհուրդը խոնարհության, վշտի ու ապրումակցման չի մղում ձեզ, այլ շարունակաբար փորձում եք կոտրել, նվաստացնել, արժանապատվությունից զրկել այս ազգին` նրան ներշնչելով, որ սխալ է ապրել մինչ օրս, եւ միայն ձեր գալուց հետո են ճշմարտության «դռները» բացվել ազգի առաջ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930