Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ. «Փաստ»

Ապրիլ 25,2024 10:35

Մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի չէր կարող անտարբեր թողնել, քանզի ամբողջությամբ բնորոշում է Փաշինյանի ու իր թիմի պաշտոնավարման ողջ ընթացքը: Ահավասիկ, «հոգեցնցում»-ախեղդ այդ տեքստում մասնավորաբար գրված է. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ: Դե, իհարկե, իրենց համար արցախցիների հայրենազրկումը հո դատավճիռ չէ: Նրանք էլ են «գտել այդ հայրենիքը»՝ ի դեմս Հայաստանի: Վաղը դատավճիռ չի լինելու տավուշցիների, ոսկեպարցիների, կիրանցեցիների հայրենազրկումը: Մյուս օրը դատավճիռ չի լինելու Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի մեր հայրենակիցների հայրենազրկումը: Ու այդպես, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930