ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:
ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
Ավելի ուշ հետ զանգեց Զավեն Էվոյանը եւ խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։
«Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք: Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երեւի»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: