Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների նոր խմբաքանակ է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ: Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ապա ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»:
«ՉԻ». Այ ընկեր, դու Փաշինյանից ի՞նչ ես ուզում: Մարդը, հենա, վազելով գնաց, Տավուշի մարզում «ստոլբեքը» տնկեց, ականազերծումն արեց, ում պետք էր, լարեց, ում պետք էր, հավաքեց, լցրեց «կուտուզկեն»:
Ուրիշ ի՞նչ անի, որ հանգիստ թողնես: Անվտանգության ռիսկերը շաբաթը մեկ նվազեցնում է, երկու օրը մեկ խաղաղության մասին է խոսում, 1991-ի Ալմա-Աթան ամեն օր աչքներս է խոթում, Արցախի անունը նույնիսկ ՔՊ-ի նիստերում չի տալիս:
Հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ից