«Ազատություն». Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը:
ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով, դա կարևոր քայլ է երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք լուրը, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա -Աթիի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք», – ասել է Պատելը: