Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ի խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան

Ապրիլ 25,2024 00:57

Ապրիլի 24-ին Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին հաջորդած երթից հետո բողոքի ցույցի 96 մասնակից բերվել է ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով:

ԱԺԲ-ն հայտնում է, որ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել մասնավորապես Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը. «Ոստիկանները բերման են ենթարկել նաև Բևեռի ցույցը լուսաբանող ֆրանսիական ԶԼՄ-ի օպերատորին»:

ԱԺԲ-ն նաեւ պնդում է, որ երթի տասնյակ մասնակիցներ են ծեծի ենթարկվել:

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ։ Ակնհայտ է, որ ուժային այդ կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե աշխարհում հիշաչարության մրցույթ լինի, ապա նիկոլը հաստատ կգրավի առաջին տեղը։
    Քանի որ երեկ իր կնոջ ու դստեր ներկայությամբ ԱԺԲ-ականները վանկարկեցին ճշմարտությունը, այսինքն – նի-կոլ դա-վա-ճան, դե հողատուն էլ որոշեց – ոնց թե դու իմ շանը զարկես, դե զարկելը հիմի դու տես։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930